Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Խաղողն ու ծիրանը շոգին պաշտպանում են սիրտը. 1in.am

Խաղողն ու ծիրանը շոգին պաշտպանում են սիրտը. 1in.am

Ինչպես հայտնի է, տարվա շոգ ժամանակ սրանում են սրտանոթային հիվանդությունները, հայտնում է gogetnews.info-ն: Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը մեծացնել այն մթերքների օգտագործումը, որոնք ընդունակ են բնական ճանապարհով նպաստել սիրտ-անոթային համակարգի նորմալ աշխատանքին:

Մաղադանոսի հյութը նպաստում է ճնշման նվազեցմանը: Լոլիկի մեջ պարունակվող մագնեզիումն ամրացնում է սրտամկանը, իսկ լիկոպինը անոթների վրա խթանող ազդեցություն է գործում:

Կաղամբը պարունակում է C վիտամին և բջջանյութ: Այն մաքրում է անոթները և դուրս բերում ճարպն ու թույները:

Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչը կարևոր է սրտի համար: Ծիրանի հյութը նվազեցնում է ճնշումը, սակայն մրգային շաքարի բարձր պարունակության պատճառով չարժե ծիրանի հյութ խմել օրը 2 բաժակից ավելի:

Մուգ խաղողը հարուստ է վիտամիններով և նպաստում է օրգանիզմից հեղուկի հեռացմանը: Բժիշկները նույնպես խորհուրդ չեն տալիս խմել մեծ քանակությամբ խաղողի հյութ՝ շաքարի մեծ քանակի պատճառով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. health-lifestyle.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ